ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

ՀՅԴ-ի խոսքի գինը

ՀՅԴ-ի խոսքի գինը
30.12.2013 | 17:05

«Մենք ինչո՞ւ պետք է որևէ մեկին միանանք: Մենք վաղուց ունենք մեր մշակած կուրսը և առաջնորդվում ենք դրանով: Մեր երկրում ընդդիմությանը միշտ էլ վերագրվել է մի ապուշ և կեղծ դեր: Նա, ով ամենից բարձր է հայհոյում, ով ամենից բարձր է գոռում, ամենակռվարարն ու լաչառությամբ աչքի ընկնողն է, ուրեմն ընդդիմադիր է: Հետո պարզվեց, որ ընդդիմությունն ուրիշ կերպ էլ կարող է լինել: Իշխանությունը փող է բաժանում ընտրությունների ժամանակ, մի ուրիշ տեսակի ընդդիմությունն ավելի շատ փող է բաժանում, որ այդ դաշտում լինի: Ուրեմն ո´չ այս դաշտն է ճիշտ, ո´չ էլ՝ մյուսը: Այդ լաչառության, զոռբայական կռիվների ասպարեզներում, չեմ կարծում, թե նոր նախաձեռնությունները հաջողությամբ կարող են պսակվել: Ճիշտն այն ճանապարհն է, որը մենք ենք ընտրել և վաղուց ենք ընտրել: Որքան շուտ հավաքվեն այդ ճանապարհի շուրջ, այնքան շուտ ընդդիմության հաղթանակը կդառնա իրական: Դա հանգիստ, հանդարտ պայքարն է: Մեր աշխատանքը իշխանության հետ չէ, մեր աշխատանքը հասարակության հետ է»: Այս խոսքերի հեղինակը Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակված, ԱԺ նախկին ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանինն են: Այս խոսքերը նա հնչեցրել է Երևանի ավագանու ընտրություններից հետո, ի պատասխան մեր հարցադրման, թե ինչ է պատրաստվում անել ՀՅԴ-ն այդ ընտրություններում պարտություն արձանագրելուց հետո: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ընդդիմությունը չի միավորվում ամբիցիաների պատճառով, չմանրամասնելով, թե ովքեր են ամբիցիաներ ցուցաբերողները: Հիմա Վահան Հովհաննիսյանը Գերմանիայում դեսպան նշանակվեց, և այս փաստը չոր արձանագրումն է այն բանի, թե որն է նախկին պատգամավորի և նրա հարազատ կուսակցության ընտրած ճանապարհը: Եվ քանի որ նա, ընդդիմության հաղթանակը իրական դարձնելու համար, ոչ վաղ անցյալոիմ կոչ էր անում օր առաջ ընտրել ՀՅԴ-ի առաջարկած ճանապարհը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ է նշանակում իշխանափոխությունը Վահան Հովհաննիսյանի համար: Հիմա փնտրվում են ոչ ամբիցիոզ ընդդիմադիրներ, որոնք, Վահան Հովհաննիսյանի առաջարկած ճանապարհին հետևելով, սակարկության մեջ կմտնեն իշխանությունների հետ և դեսպաններ կնշանակվեն արտերկրում: Իսկ արտերկրից հասարակության հետ աշխատելը, ըստ Վահան Հովհաննիսյանի, ավելի դյուրին է:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ